Կիմ Չեն Ընը երկշաբաթյա դադարից հետո հայտնվել է հանրության առաջ

16:33 • 28.07.17

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտնվել է հանրության առաջ երկու շաբաթ տևած դադարից հետո և ծաղկեպսակ է դրել Կորեական պատերազմի ժամանակ զոհված զինվորների գերեզմանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Կիմ Չեն Ընի և բանակի ղեկավարության լուսանկարը հրապարակել է «Նոդոն սինմուն» թերթը: Լուսանկարն արվել է հուլիսի 27-ին Կորեական պատերազմի ավարտի օրվա կապակցությամբ:


NHK հեռուստաալիքը կարծիք է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի երկարատև բացակայությունը կապված է հրթիռային արձակման համար պոլիգոնում նրա անձնական ներկայության անհրաժեշտության հետ: Ամերիկացի, ճապոնացի և հարավկորեացի փորձագետները միակարծիք էին, որ ԿԺԴՀ-ն նոր հրթիռային արձակում է պատրաստում, և այն կիրականացնի Կորեական պատերազմի ավարտի օրվա կապակցությամբ: Այնուամենայնիվ, արձակումն այդպես էլ չի իրականացվել:


Դա հնարավոր է՝ կապված է անսարքությունների հետ: