Տարեցտարի ավելանում են այլ երկրների կողմից հայերի ռեադմիսիային առնչվող հայցերը
Ըստ Միգրացիոն պետական ծառայությունում զետեղված տվյալների՝ տարեցտարի աճել է Հայաստանի Հանրապետություն Եվրամիության և ԵԱՏՄ երկրներից հայցերի թիվը:
Ներկայացնում ենք 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ ստացված ռեադմիսիոն հայցերի
ընդհանուր թիվը.
Եվրամիության 27 երկրներից ընդհանուր ներկայացվել է 748 հայց, որից 36-ը Ավստրիայից, 85-ը Բելգիայից, 142-ը Գերմանիայից, 211-ը Շվեդիայից, 2-ական՝ Բուլղարիայից և Ֆինլանդիայից, Նիդերլանդներից՝ 84, Լեհաստանից՝56, Ֆրանսիայից 128:
Նման հայցեր ստացվել են նաև ԵԱՏՄ-ից: Մասնավորապես, Ռուսաստանից ստացվել է 145 հայց:
2016 թվականին նկատելիորեն ավելի քիչ են եղել ռեադմիսիոն հայցերը՝ ընդհանուր՝ 255:
Որից՝
Բելգիա- 43
Գերմանիա- 1
Լեհաստան -17
Հունգարիա-2
Նիդերլանդներ- 43
Շվեդիա- 51
Ֆրանսիա- 74
Իսկ Ռուսաստանից՝ 24:
2015-ին ստացվել է մոտ նույնքան՝ 146 հայց,
որից՝
Բելգիա- 28
Բուլղարիա-2
Լեհաստան- 18
Շվեդիա- 59
Ֆինլանդիա-1
Ֆրանսիա-2
ԵԱՏՄ երկրներից, ավելի կոնկրետ՝ Ռուսաստանից-36:
2014 թվականին ՀՀ է ստացվել ընդհանուր 100 դիմում:
Որից՝
Լեհաստան- 12
Շվեդիա- 56
Ռուսաստան-32
2013-ին ԵՄ երկրներից, առհասարակ, որևէ հայց չի ստացվել: Ընդամենը եղել է 32 դիմում՝ բոլորն էլ Ռուսաստանից:
2012 –ին ռեադմիսիայի վերաբերյալ հայցերը եղել են 9-ը՝ բոլորն էլ Ռուսաստանից:
Նշենք, որ այս հարցումները վերաբերում են այն անձանց, որոնց քաղաքացիությունը հայտնի չէ:
Ուշագրավ է, որ Ազգային ժողովի պաշտոնական կայքում «Օրակարգում չներառված հայցերի» թվում է՝ ՀՀ-ի և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 2016 –ի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված «ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին» համաձայնագիրը:
Ի պատասխան հարցի, թե եթե համաձայնագիրը նոր-նոր է վավերացնելու, հետևաբար, ինչպես է ռեադմիսիոն գործընթացը ընթացքի մեջ, Պետական Միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը նշեց. «Համաձայնագիրն ուղղակիորեն ներգործության ուժ ունի: Ուղղակի վավերացումից հետո ավելի մեխանիզմներ են բացվելու, կիրառելիության, ավելի տեխնիկական դետալներ, թե որ օղակը որ օղակին է դիմելու»:










