Լիտվայում կոչ են արել քաղաքացիություն տրամադրել Սաակաշվիլիին

14:38 • 28.07.17

Լիտվայից Եվրախորհրդարանի պատգամավոր Պյատրաս Աուշտրյավիչյուսը կոչ է արել քաղաքացիություն տրամադրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ով զրկվել է ուկրաինական անձնագրից: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի մեկնաբանությունը Lietuvos zinios թերթին:


Խորհրդարանականը նշել է, որ Լիտվայում Սաակաշվիլին կարող է զբաղվել քաղաքական վերլուծությամբ:


«Լիտվայի Հանրապետության քաղաքացիության տրամադրումը բարդ գործընթաց է՝ խիստ կարգավորումներով, բայց ես չէի բացառի Սաակաշվիլիի համար այդ հնարավորությունը»,- նշել է Աուշտրյավիչյուսը:


Նա նշել է, որ Սաակաշվիլիին նախ կարող էին Լիտվայում բնակության թույլտվություն տրամադրել: