Էրդողանի խոսնակը հայտնել է ռուսական C-400-ի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածության մասին

11:48 • 28.07.17

Ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ Թուրքիայի և ՌԴ-ի միջև պայմանավորվածությունն ընդհանուր առմամբ ձևակերպվել է, մնացել է պարզել աննշան հարցեր: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ավելի վաղ Մոսկվայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը չի խոչընդոտում երկիր ռուսական С-400 համակարգերի մատակարարումներին:


Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի, գրել էր, որ Թուրքիան համաձայնել է 2.5 մլրդ դոլար վճարել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրները ձեռք բերելու համար: