Կոտայքում Opel-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և 20 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում. shamshyan.com

15:30 • 29.07.17

Հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 21-ամյա Արտյոմ Հուսիկյանը իր վարած Opel մակնիշի 35 GS 011 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, ընկել է սահքի մեջ և կորցրել ավտոմեքենայի կառավարումը, այնուհետև բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։