Կանադացի թոշակառուն կյանքում երկրորդ անգամ 1 մլն դոլար է շահել վիճակախաղով
Կանադական Քվեբեկ նահանգի բնակիչ Ժյուլ Պերենտը կյանքում երկրորդ անգամ 1 մլն կանադական դոլար՝ մոտ 1,2 մլն ամերիկյան դոլար է շահել վիճակախաղով, հայտնում է ntv.ru-ն։
Երջանիկ տոմսը նա գնել է մոտ 3 դոլարով։ Հաղթելու շանսը եղել է 23 միլիոնից մեկը։
Ինչպես պարզվել է՝ մոտավորապես նույնքան գումար է թոշակառուն շահել նաև 2008 թվականին։ Նա հայտարարել է, որ բախտավոր աստղի տակ է ծնվել, իսկ ստացած գումարով նոր տուն կգնի։ Թոշակառուն նաև հայտարարել է, որ ազարտային խաղերն իր հոբբին են, և նա կշարունակի խաղալ։










