Կանադայում առգրավվել է թմրանյութերի ռեկորդային խմբաքանակ (լուսանկարներ)

13:59 • 29.07.17

Կանադայի Ալբերտա նահանգի իրավապահներն առգրավել են ֆենտանիլ թմրանյութի ռեկորդային խմբաքանակ, որի արժեքը գերազանցում է չորս միլիոն դոլարը: Ինչպես հայտնել են Էդմոնթոն քաղաքի ոստիկանությունից, թմրանյութերը հայտնաբերվել են այդ քաղաքում ամիսներ տևած հետաքննության արդյունքներով, հաղորդում է Canada Police Report-ը:


Հրապարակված տվյալների համաձայն՝ ոստիկանությունն առգրավել է ֆենտանիլի 130 հազար հաբ, 2,4 կիլոգրամ կոկաին, 1,8 կիլոգրամ մետամֆետամին և շատ այլ տեսակի թմրանյութեր: Բացի այդ, առգրավվել է 1 միլիոն կանադական դոլար և գաղտնի բաժնով ավտոմեքենա:


Մարտ ամսից շարունակվող հետաքննության շրջանակներում իրավապահները խուզարկություններ են անցկացրել Էդմոնթոնում գտնվող չորս տներում, որտեղ էլ առգրավվել են նշված թմրանյութերը:


Տներից մեկում հայտնաբերվել է թմրանյութերի ժամանակակից լաբորատորիա, որը ժամում արտադրել է ֆենտանիլի 10 հազար հաբ: Թմրանյութերի առգրավված խմբաքանակը դարձել է Կանադայի պատմության մեջ ամենախոշորը:

 

Cement mixers allegedly used to create fentanyl. (EPS)

Pill presses allegedly used to create fentanyl pills. (EPS)