Մերկելը ցավակցել է Համբուրգի հարձակման հետևանքով զոհվածի ընտանիքին

21:34 • 29.07.17

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր ցավակցությունն է հայտնել Համբուրգ քաղաքում նախօրեին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհված քաղաքացու հարազատներին, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը: 

«Ես սգում եմ Համբուրգի դաժան հարձակման հետևանքով մահացած զոհի համար: Խորին ցավակցությունս եմ հայտնում նրա հարազատներին: Տուժածներին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում», ֊ ասել է Մերկելը:

Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի Համբուրգ քաղաքում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է սուպերմարկետի հաճախորդների վրա, մեկ մարդ զոհվել է: