Մոսկվայում Ուզբեկստանի քաղաքացին ընկերների հետ գրազ է եկել և նետվել կամրջից

19:40 • 29.07.17

Մոսկվայում փրկարարները գետից դուրս են բերել հարբած տղամարդու, ով կամրջից ցած էր նետվել ընկերների հետ գրազ գալու պատճառով:

Ինչպես գրում է moslenta.ru կայքը, տղամարդը Ուզբեկստանի քաղաքացի էր, նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:

Օրեր առաջ էլ Ռուսաստանի մայրաքաղաքում փրկարարները գետից դուրս էին բերել 1993թ․֊ին ծնված Ղրղզստանի քաղաքացու, ում ջուրն էին նետել վիճաբանության ժամանակ: