Ղրիմի ափերի մոտ բեռնանավ է շրջվել

11:40 • 29.07.17

Ղրիմի ափերի մոտ աղետի է ենթարկվել Anda բեռնանավը, որում եղել է 9 հոգանոց անձնակազմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Ղրիմի արտակարգ իրավիճակների ծառայությանը հղումով։


Անձնակազմի երեք անդամին փրկել են, վեցի ճակատագիրն անհայտ է մնում։ Նավում գտնվել են Սիրիայի և Հնդկաստանի քաղաքացիներ։


Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Սև ծովի ավազանում՝ Ալուպկա բնակավայրից 40 կմ հարավ։ Նավը տեղափոխում էր 24.000 տոննա ցորեն։


Անձնակազմի անդամների որոնման գործում ներգրավվել են նավեր և ուղղաթիռ։


Նշվում է, որ այժմ ծովում ուժեղ փոթորիկ է։