Ավելի քան 300 մարդ է տարհանվել Իսպանիայի հարավ-արևելքում հրդեհների պատճառով

18:20 • 29.07.17

Իսպանիայի հարավարևելյան բնակավայրերից ավելի քան 300 բնակիչ է տարհանվել այնտեղ երկու օր մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Այդ մասին հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:


Էստե քաղաքի շրջակայքում հրդեհը տարածվել է մոտ 1 հազար հեկտար:


Հրշեջներին դեռ չի հաջողվել իրավիճակը վերցնել հսկողության տակ:


Հաղորդվում է, որ անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Ֆրանսիայի հարավում և Պորտուգալիայի կենտրոնական հատվածում: