Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով մահացել է 10 մարդ

22:09 • 29.07.17

Սիրիայում ԱՄՆ֊ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով մահացել է 10 մարդ, նրանց թվում կան երեխաներ, այս մասին գրում է սիրիական SANA գործակալության ռուսալեզու ծառայությունը:

Դեր Զոր նահանգի Ալ Մայադին շրջանում տեղի ունեցած հրթիռակոծման հետևանքով տուժածները խաղաղ բնակիչներ են:

Ալ Աթեյշ սիրիացի ընտանիքը կորցրել է տան 7 անդամի, նրանցից 5֊ը երեխաներ են:

Նշվում է, որ բնակելի շենքը, որին հասցվել է ավիահարվածը, հիմնովին ավերվել է:

Օրեր առաջ նույն սիրիական գործակալությունը հայտնել էր Աթ Թիբա բնակավայրում ԱՄՆ֊ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից հասված ավիահարվածի հետևանքով 18 խաղաղ բնակչի մահվան մասին: