Շվեյցարիայում բացվել է աշխարհի ամենաերկար կախովի հետիոտնային կամուրջը
Շվեյցարիայում կատարել են շուրջ 500 մետր երկարություն ունեցող կամրջի բացումը, որն այժմ համաշխարհային նոր ռեկորդակիր է համարվում՝ դառնալով աշխարհի ամենաերկար կախովի հետիոտնային կամուրջը:
Ինչպես գրում է 20 Minuten֊ը, Վալե գավառակում կառուցված կամրջի երկարությունը 494 մետր է, լայնությունը՝ 65 սմ, գտնվում է մետր բարձրության վրա:
Հայտնի է, որ կամրջի կառուցման վրա ծախսվել է շուրջ 750 հազ ԱՄՆ դոլար, այն կոչվել է հովանավորներից մեկի՝ Չարլզ Քուոնենի պատվին:










