Աֆղանստանում ավիահարվածի հետևանքով ԻՊ առնվազն ութ զինյալ է ոչնչացվել

03:07 • 30.07.17

Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում տեղակայված «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հասցված ավիահարվածի հետևանքով ԻՊ առնվազն ութ զինյալ է ոչնչացվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Ավիահարվածի թիրախն այդ նահանգում ԻՊ զինյալների գլխավոր թաքստոցն է եղել: Օդուժի գործողությունների հետևանքով ահաբեկիչների դիրքերը լիովին ոչնչացվել են: