Ռուս զինվորականները մոտ 4 հազար տոննա մետաղի ջարդոն դուրս կբերեն Արկտիկայից

20:29 • 30.07.17

2017 թվականին ռուս զինվորականները 3.8 հազար տոննա մետաղի ջարդոն դուրս կհանեն Արկտիկայից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՌԴ Պաշտպանության նախարարի տեղակալ Դմիտրի Բուլգակովի խոսքը: 

«Այս տարի արկտիկական գոտու էկոլոգիական մաքրման ընթացքում դուրս կբերվի 3.8 հազար տոննա մետաղի ջարդոն: Տվյալ պահին հավաքված մետաղական ջարդոնի ընդհանուր ծավալը մոտ 2.6 հազար տոննա է», - ասել է Բուլգակովը: 

«Մետաղական ջարդոնը հավաքելուց բացի կշարունակվի հին և ավերված շինությունների ապամոնտաժումը», - հավելել է նա: