Հնդկաստանում ավելի քան կես միլիարդ դոլարի հերոինով բեռնված նավ է ձերբակալվել
Հնդկաստանի իշխանությունները նավ են ձերբակալել, որում 1.5 տոննա հերոին է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նավը ձերբակալվել է հուլիսի 29-ին՝ Գուջարաթ նահանգի ափի մոտ: Առափնյա անվտանգության աշխատակիցների խոսքով՝ առգրավված հերոինը գնահատվում է 546 միլիոն դոլար և համարվում տվյալ պահին առգրավված հերոինի խոշորագույն չափաբաժինը:
Նշվում է, որ հարցաքննության համար ձերբակալվել է մի քանի մարդ:










