Այգեզարդ գյուղի գերեզմանոցի մոտ 16-ամյա տղայի դի է հայտնաբերվել
Հուլիսի 30-ին, ժամը 08:13-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի գերեզմանոցի մոտակայքում` Կարմիր սարի հատվածում, երեխան հոսանքահարվել և ընկել էլ. սյան վրայից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 2001 թ. ծնված Գ. Հ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցները:










