Թուրքիայում ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 26 զբոսաշրջիկ
Թուրքիայում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը, ինչի հետևանքով տուժել է 26 մարդ: Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ավտոբուսը տեղացի զբոսաշրջիկներին Ադանա քաղաքից տեղափոխելիս է եղել հանրահայտ տեսարժան վայրի՝ Քափուզբաշի ջրվեժների մոտ, որոնք տեղակայված են նույն տարածաշրջանում:
Նշվում է, որ լեռնային ճանապարհի վրա ավտոբուսի վարորդը չի կարողացել վերահսկել փոխադրամիջոցը, ինչի հետևանքով այն շրջվել է: Տուժածները հոսպիտալացվել են: Նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն տրամադրվում:










