Հրապարակվել է Լոս Անջելեսում մեքենայի՝ մարդկանց բազմության մեջ մխրճվելու հետևանքները ցուցադրող տեսանյութը (տեսանյութ)

09:20 • 31.07.17

Հրապարակվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետևանքները ցուցադրող տեսանյութը։ Հիշեցնենք, որ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով տուժել է առնվազն 8 մարդ։


Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ տեղի ժամանակով 15.47-ին, Միդ Ուիլշիր արվարձանում։


Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։


Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչ Ռոսարիո Էրերան հայտնել է, որ մեքենայի վարորդը միջադեպից հետո մնացել է դեպքի վայրում, իսկ միջադեպը դժբախտ պատահար է։