Հնդկաստանում կայծակի հարվածից 14 մարդ է մահացել

12:04 • 31.07.17

Հնդկաստանի Օրիսսա նահանգում առնվազն 14 մարդ է մահացել կայծակի հարվածից, այս մասին գրում է Odisha Sun Times-ը: 

Նահանգի հյուսիս-արևելյան ափին պատուհասած փոթորկի պատճառով ամենից շատ զոհերը գրանցվել են Բհադրակ շրջանում՝ այստեղ մահացել է 5 հոգի:

Բալասոր և Կենդրապարա շրջաններում զոհվել է երեքական մարդ: Զոհեր են գրանցվել նաև Անգուլ, Բանսպալ, Սունդարգարխ շրջաններում:

Յուրաքանչյուր տարի կայծակի հարվածից Հնդկաստանում մահանում են հարյուրավոր մարդիկ: 2016թ.-ին զոհերի թիվը եղել է 145: Շոգից ու ջրհեղեղից հետո կայծակը երրորդ բնական աղետն է Հնդկաստանում, որն այդքան մեծ թվով մարդկանց կյանք է խլում: