Նիցցայի օդանավակայանի աշխատակիցը հարվածել է երեխայով զբոսաշրջիկին (տեսանյութ)

19:10 • 31.07.17

Ֆրանսիական Նիցցայի օդանավակայանի աշխատակիցը հարվածել է ուղևորին, որի գրկում փոքր երեխա է եղել: Տեղի ունեցածի տեսաձայնագրությունը հրապարակել է The Sun պարբերականը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 29-ին: Բրիտանական EasyJet ավիաընկերության ուղևորը, որի չվերթը Նիցցայից Լոնդոն հետաձգվել է մոտ 14 ժամով, օգնություն է խնդրել օդանավակայանի աշխատակցից:

Արդյունքում վեճ է ծագել, որի ընթացքում զբոսաշրջիկը հրել է օդանավակայանի աշխատակցին, որն ի պատասխան բռունցքով հարվածել է նրա դեմքին: Ականատեսները բաժանել են նրանց և ոստիկանություն կանչել:

Նշվում է, որ ներկա պահին զբոսաշրջիկը Մեծ Բրիտանիայում է: Տարվում է միջադեպի հետաքննություն: Իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքով՝ ոստիկանությունը կռվի սադրող է համարում բրիտանացուն, սակայն գործի քննությունը դեռ չի ավարտվել: