Թրամփը հուսով է, որ Ռուսաստանը կփոխի իր գործողություններն Ուկրաինայում. Փենս
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ Ռուսաստանն Ուկրաինայում կփոխի իր գործողությունները: Այդ մասին Փենսը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում, հայտնում է The Hill-ը:
Նրա խոսքով՝ Թրամփն ուկրաինական հարցում Ռուսաստանի ներկայիս գործողություններն անընդունելի է համարում:
Նա հավելել է, որ մոտ ժամանակներս Թրամփը մտադիր է ստորագրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի նախագիծը:










