Վաշինգտոնն անհիմն է կոչել ամերիկյան դիվանագետներին կրճատելու մասին Մոսկվայի որոշումը

05:49 • 31.07.17

Վաշինգտոնը ափսոսանք է հայտնել Մոսկվայի` ամերիկյան դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին կրճատելու որոշման մասին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


«Այս միջոցառումը անհիմն ու ոչ արդարացված է: Թե ինչպես պետք է մենք պատասխանենք դրան, այս պահին, մեկնաբանություններ տալ չենք կարող», - ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:


Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ երկրից պետք է հեռանան ԱՄՆ 755 դիվանագետներ, քանի որ ամերիկյան կողմը նորից քայլեր է ձեռնարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների վատացման ուղղությամբ՝ նոր պատժամիջոցների սահմանմամբ, ապօրինի սահմանափակումներով, ինչպես նաև այլ երկրների վրա ազդելու փորձով, այդ թվում իրենց դաշնակիցների։