Մեքսիկան, Արգենտինան, Կոլումբիան և Պերուն չեն ճանաչել Վենեսուելայում անցկացված ընտրությունների արդյունքները

06:18 • 31.07.17

Մեքսիկան, Արգենտինան, Կոլումբիան և Պերուն չեն ճանաչել Վենեսուելայում անցկացված ընտրությունների արդյունքները՝ խստորեն քննադատելով դրանք, հայտնում է Ռոյթերզ լրատվական գործակալությունը:


Հիշեցնենք, որ կիրակի օրը Վենեսուելայում անցկացվում են երկրի Սահմանադիր ժողովի ընտրությունները, որոնք նախաձեռնել է նախագահ Նիկոլաս Մադուրոն:


Ընդդիմությունը չի ընդունում այս ընտրությունները՝ նշելով, որ Սահմանադիր ժողովի ընտրությունները պետք է իրականացվեն հանրաքվեի միջոցով:


Նշենք, որ Մադուրոյի կողմնակիցների և ընդդիմության միջև շարունակվող թեժ բախումների հետևանքով միայն վերջին երկու օրվա ընթացքում 16 վենեսուելացի է մահացել, իսկ ընդհանուր զոհերի թիվն արդեն անցել է 110-ը: