Վլադիվոստոկում բանտի հիվանդանոցում 4 բանտարկյալ է մահացել
Ռուսաստանի արևելյան Վլադիվոստոկ քաղաքում Պատիժների կատարման դաշնային ծառայության վարչության հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 4 բանտարկյալ է զոհվել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Բուժհաստատության տնտեսական շինության ներսում բռնկված հրդեհի հետևանքով կանչել են հրշեջ աշխատողներին, որոնք մի կերպ մարել են կրակը։ Սակայն չորս դատապարտյալները մահացել են ուժեղ ծխի պատճառով։
Նշանակվել է ծառայողական ստուգում, այժմ ճշտվում են կատարվածի բոլոր մանրամասները:










