Ասաց՝ ինչո՞ւ իմ փողը չեք տալիս ու սկսեց կրակել. ականատեսները՝ Շամիրամի կրակոցների մասին

18:27 • 01.08.17

Այսօր առավոտյան Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ գյուղի սգո սրահում տեղի ունեցած գնդակահարության մասին ականատեսները Tert.am-ին մանրամասներ են պատմել:

«Մոտ մեկ ժամ էր արարողության տեղում էինք. մեկը մտավ ներս, ասաց՝ խի իմ փողը չեք տալիս ու սկսեց կրակել, այդքան բան է եղել: 2 մագազին կրակեց, 4 հոգու սպանեց, 7 հոգի էլ վիրավորվեց»,- պատմեց ականատեսներից մեկը:

Նրա խոսքով՝ ամեն տարի օգոստոսի 1-ին գյուղում մահացածների հիշատակի համար հոգեհաց են տալիս: Արարողությանը այս տարի մասնակցում էր մոտ 400 մարդ:

Շամիրամի բնակիչների վկայությամբ՝ միջադեպի գումարային պատճառով է եղել: Կրակողը եղել է Արմավիրի մարզի գյուղերից մեկի ազգությամբ եզդի բնակիչ, իսկ հիմնական թիրախ եղել են Մոսկվայից հատուկ արարողության համար ժամանած Քալոյան Աբասը և Օզմանյան Զորիկը:

Հիշեցնենք, որ այսօր Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում գտնվող սգո սրահում կրակոցներ են հնչել, որի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 7 մարդ:

Մանրամաները՝ տեսանյութում: