Չինաստանը երբեք չի դառնա ագրեսոր, սակայն ոչ ոքի էլ թույլ չի տա իրենից խլել իր տարածքի անգամ մի մասնիկը. Սի Ձինփին

10:20 • 01.08.17

Չինացի ժողովուրդը գնահատում է խաղաղությունը և երբեք չի դառնա ագրեսոր, սակայն ոչ ոքի էլ թույլ չի տա իրենից խլել իր տարածքի անգամ մի մասնիկը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը Չինաստանի ազգային-ազատագրական բանակի 90-ամյակին նվիրված արարողության ժամանակ։


«Չինացի ժողովուրդը սիրում է խաղաղությունը, մենք երբեք չենք դառնա ագրեսոր և չենք ընդլայնի մեր սահմաններն ուրիշների հաշվին։ Սակայն մենք երբեք թույլ չենք տա ոչ ոքի, ոչ մի կազմակերպության կամ քաղաքական կուսակցության Չինաստանից խլել իր տարածքի անգամ մի մասնիկը»,- ասել է չինացի առաջնորդը։


Նա ընդգծել է, որ ոչ ոք չի ստիպի Պեկինին տանել մի բան, «որը վնաս է հասցնում երկրի ինքնիշխանությանը, անվտանգությանը և շահերին»։

 

Կարող եք կարդալ նաև՝

Չինաստանը մասշտաբային ռազմական շքերթ է անցկացրել՝ ցուցադրելով իր նորագույն զենքերը (լուսանկարներ, տեսանյութ)