Հրդեհ Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղում. Ամբողջությամբ այրվել է գյուղապետարանը

07:22 • 01.08.17

Օգոստոսի 1-ին, ժամը 00:29-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի գյուղապետարանում հրդեհ է բռնկվել:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:58-ին, մարվել՝ 06:24-ին:

 

Ամբողջությամբ այրվել է գյուղի 1-ին փողոցում գտնվող գյուղապետարանի փայտե շենքը (մոտ 150 քմ)՝ գույքով:

 

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի ՏԻՄ և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչին: