Գերմանական վերջին օդանավը հեռացել է Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից

05:03 • 01.08.17

Գերմանական վերջին հետախուզական Tornado օդանավը հեռացել է Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից և վերադարձել Գերմանիա, հայտարարել է երկրի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, ինչպես փոխանցում է Ռոյթերզ գործակալությունը:

Թուրքիայում տեղակայված հինգ Tornado-ներից վերջինը վայրէջք է կատարել Բյուխել բնակավայրի մոտ գտնվող ավիաբազայում։

Գերմանիայի խորհրդարանը հունիսի 21-ին հավանություն էր տվել զինծառայողների դուրսբերմանն ու Հորդանանում նրանց տեղակայմանը, ինչը կապված է Ինջիրլիք բազա գերմանացի պատգամավորներին ներս թողնելու՝ Թուրքիայի մերժման հետ։