ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվող ԻԻՀ քաղաքացու
Հուլիսի 31-ին, 17.15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1983 թ. ծնված Ռեզա Ռ.-ն:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նշվում է, որ նա 2017 թ. փետրվարի 20-ից ԻԻՀ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախություն, շորթում և յուրացում կատարելու մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:










