Ո՞վ կփոխարինի Մալախովին ռուսական Առաջին ալիքում. քննարկվում է 2 թեկնածուի անուն. աղբյուր
Ռուսական Առաջին ալիքը քննարկում է երկու նոր թեկնածուի անուն, որոնք կարող են փոխարինել հեռուստաընկերության աստղ, հաղորդավար Անդրեյ Մալախովին: Այս մասին հայտնում է govoritmoskva.ru-ն՝ աղբյուրի հղումով:
Օրերս հաղորդվել է, որ Անդրեյ Մալախովը հեռանում է ռուսական Առաջին ալիքից՝ ղեկավարության հետ ունեցած վեճի պատճառով:Սակայն Մալախովն ու Առաջին ալիքի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել լուրերը։
Մալախովին փոխարինել պատրաստվող անձանց անունները դեռևս չեն բարձրաձայնվում, սակայն նշվում է, որ նրանք չեն պատկանում հայտնի մեդիա դեմքերի թվին:
Նշենք, որ Մալախովն Առաջին ալիքում աշխատել է շուրջ 25 տարի: Նա վարել է «Մեծ լվացք», «Հինգ երեկո» և «Թող խոսեն» հաղորդաշարերը:










