Քաթարն արաբական 3 պետությունների դեմ բողոք է ներկայացրել ԱՀԿ-ին
Քաթարը բողոք-դիմում է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի ու ԱՄԷ-ի կողմից հայտարարված առևտրային բոյկոտի կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
3 պետությունների հետ խորհրդակցությունների մասին հարցումն առաջին քայլն է։ Քաթարը նաև նշված պետություններին 60 օր ժամանակ է տվել բողոքում հիշատակված հարցերի կարգավորման համար, հակառակ պարագայում ԱՀԿ-ն նրանց դեմ կարող է պատժամիջոցներ սահմանել։
Քաթարը նաև պատրաստվում է շրջափակման հարցը բարձրացնել ՄԱԿ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հանդիպման ընթացքում։










