Նովոսիբիրսկում տղամարդը կացնով հարձակվել է Նիկոլայ Երկրորդ կայսեր և նրա որդու արձանի վրա

09:31 • 01.08.17

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի բնակիչը կացնով հարձակվել է Նիկոլայ Երկրորդ կայսեր և նրա որդի Ալեքսեյի արձանի վրա, այս մասին գրում է lenta.ru-ն: 

Նշվում է, որ անվտանգության աշխատակիցները նկատել են աստիճանների վրա բարձրացած տղամարդու, ով կացնով հարվածներ է հասցրել արձանին: Տեսնելով անվտանգության աշխատակիցներին՝ նա փորձել է փախուստի դիմել, սակայն չի հաջողել և ձերբակալվել է:

Հայտնի է, որ 32-ամյա չարագործը դեռևս չի պատմել իր արարքի դրդապատճառների մասին, սակայն դրանք պարզվում են: Ճշտվում է նաև հասցված վնասի նյութական չափը:

Տղամարդուն հաջողվել է վնասել Ալեքսեյի արձանի գլուխը, այժմ այն ծածկված է:

Նշենք, որ արձանը կանգնեցվել էր Նովոսիբիրսկում հուլիսի 16-ին՝ Ալեքսանդր Նևսկու տաճարի դիմաց: