ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի «բռնապետ» նախագահի դեմ

04:26 • 01.08.17

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ՝ «ժողովրդավարությունը խաթարելու կապակցությամբ»։

Պատժամիջոցները սահմանվել են այն բանից հետո, երբ Մադուրոյի կառավարությունը Սահմանադիր ժողովի ընտրություններ է անցկացրել, որոնք «անօրինականօրեն ուզուրպացնում են ժողովրդավարական ձևով ընտրված խորհրդարանի սահմանադրական դերն ու բռնապետական ռեժիմ հաստատում»:

Պատժամիջոցների հետևանքով սառեցվել են Մադուրոյի բոլոր այն ակտիվները, որոնք այժմ տեղակայված են ԱՄՆ իրավասության դաշտում, իսկ ամերիկացիներին արգելվում է որևէ գործարք վարել նրա հետ։

«Իշխանությունը Սահմանադիր ժողովի կեղծ ընտրությունների միջոցով ամբողջովին զավթելուն ուղղված վերջին իրադարձություններրը լուրջ հարված են դարձել ժողովրդավարությանը մեր կիսագնդում: Երեկվա ապօրինի ընտրությունները հաստատում են, որ Մադուրոն բռնապետ է, որը անտեսում է վենեսուլցիների կամքը»,- մասնավորապես նշել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը։