Սահմանադիր ժողովը կոչնչացնի ժողովրդավարության մնացորդները. Վենեսուելայի գլխավոր դատախազ

06:56 • 01.08.17

Նորընտիր սահմանադիր ժողովն, ըստ ամենայնի, կոչնչացնի Վենեսուելայում ժողովրդավարության մնացորդները, հայտնել է երկրի գլխավոր դատախազ Լուիզա Օրտեգա Դիասը, նշելով, որ նոր ժողովը կփոփոխի սահմանադրությունը, կենտրոնացնելով բացարձակ իշխանությունը փոքրամասնության ձեռքում:

 

«Դա կարող է ոչնչացնել մարդու հիմնարար իրավունքները, ինչպիսին է խոսքի ազատությունը։ Վենեսուելան կամաց-կամաց վերածվում է իսկական բռնապետության», - հայտարարել է Դիասը:

 

Նշենք նաև, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն նորընտիր ժողովին կոչ է արել վերացնել գլխավոր դատախազի գրասենյակը, սակայն վերջինս վստահեցրել է, որ չի հեռանալու իր պաշտոնից և շարունակելու է կատարել իր պարտականությունները։