Թրամփն աշխատանքից ազատել է Սպիտակ տան հաղորդակցության հարցերով ղեկավար Սկարամուչիին

05:39 • 01.08.17

ԱՄՆ Սպիտակ տան հաղորդակցության հարցերով ղեկավար Էնթոնի Սկարամուչին հրաժարական է տվել, հաղորդում է ամերիկյան Fox News լրատվամիջոցը:

Սկարամուչին նշանակվել էր այդ պաշտոնին ընդամենը 10 օր առաջ։ Այդ ժամանակ հրաժարական էր տվել Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերը և աշխատակազմի ղեկավար Ռեյնս Փրիբուսը, ում հեռանալու նախօրեին Սկարամուչին The New Yorker-ին տված հարցազրույցում կոպիտ արտահայտություններով քննադատել էր նրան։


Ինչպես հայտնում են մի շարք լրատվամիջոցներ, Սկարամուչիին Թրամփը հեռացրել է հենց այդ վիրավորական արտահայտությունների պատճառով՝ ասելով, որ Սպիտակ տանը ոչ ոք իրավունք չունի գործընկերների հասցեին վարկաբեկիչ խոսքեր թույլ տալ: