«Վերնիսաժ» տոնավաճառում օտարերկրացու դրամապանակը գողացած տղամարդը հայտնաբերվել է
Հուլիսի 30-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել Երևանի «Վերնիսաժ» տոնավաճառում Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Անժելինա Ս.-ի պայուսակից դրամապանակը՝ գումարով և անձնագրով գողանալու մասին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ն, որը օգոստոսի 1-ին, ժ. 11-ին Աբովյան փողոցի թիվ 43 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:










