Հնգամյա որդուն սպանելու մեջ մեղադրվող Արամազդ Անդրեասյանն իրեն մեղավոր կճանաչի դատարանում

01:14 • 02.08.17

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Պասադենա քաղաքի բնակիչ հայազգի Արամազդ Անդրեասյան ավագը, որը մեղադրվում է իր հնգամյա որդու սպանության մեջ, իրեն մեղավոր է ճանաչելու դատարանում, հայտնում է Los Angeles Times-ը:


35-ամյա Անդրեասյանի փաստաբան Ամբրոսիո Ռոդրիգեսը նշել է, որ դատարանում համապատասխան հայտարարություն կարվի։ Հունիսի 23-ին դատարանը մեղադրանք էր առաջադրել Արամազդ Անդրեասյանին՝ ապրիլի 21-ին իր որդու՝ Արամազդ Անդրեասյան կրտսերի սպանության մեջ։ Փոքրիկի դին գտել էին անհետացումից 3 ամիս անց։ Հորը սպառնում է 25 տարվա ազատազրկում։


Ըստ ոստիկանության՝ Անդրեասյանը սպանել է որդուն, որպեսզի վրեժ լուծի իր նախկին կնոջից՝ Անա Էստեվեսից։ Զույգը ապահարզանի փուլում էր գտնվում։