Թրամփը Facebook-ում «իրական» նորությունների ծրագիր է թողարկել, որը վարում է նրա հարսը

11:51 • 02.08.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրական, այլ ոչ «ֆեյք» նորությունների ծրագիր է թողարկել Facebook սոցիալական ցանցում, հայտնում է BuzzFeed-ը:


«ԶԼՄ-ների հասցեին ամիսներ շարունակ կեղծ նորություններ տարածելու մեղադրանքներից հետո նախագահ Թրամփը Facebook-ում գործարկել է լրատվական ծրագիր, որի հաղորդավարը նրա հարս Լարան է»,- գրում է կայքը:


Ծրագրի առաջին թողարկումը հայտնվել է դեռ հուլիսի 20-ին: Տեսանյութում Լարան, ով Թրամփի որդի Էրիկի կինն է, դիմել է ԱՄՆ նախագահի 23 միլիոն հետևորդներին՝ կոչ անելով հետևել թողարկումներին ամեն շաբաթ: «Մենք ձեզ կտրամադրենք միայն փաստեր, հետևե՛ք նորություններին»,- ասել է նա:


Լրատվամիջոցը նշում է, որ Սպիտակ տունը դեռ չի պատասխանել հարցերին, թե ինչպես է նկարահանվել այդ տեսանյութը և արդյոք պետք է Լարա Թրամփին համարել հաղորդակցությունների հարցերով նախագահի թիմի մաս:


Թրամփը դեռ նախընտրական արշավի ամիսներին ԶԼՄ-ների դեմ պատերազմ է սկսել, որոնցից շատերը, նրա խոսքով, «ֆեյք» են, հատկապես նրա կողմից մեղադրանքների տարափի է արժանանում CNN-ը: