Թալանել են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի Lexus մակնիշի ավտոմեքենան. Aravot.am

11:49 • 02.08.17

Վայոց Ձորի մարզում հուլիսի 31-ին ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Կեչուտ ավտոճանապարհի խաչմերուկի հարևանությամբ գտնվող «Զիրակ» հանդամասում Lexus մակնիշի ավտոմեքենա կա, տեղեկացնում է Aravot.am–ը։

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Lexus RX 330 մակնիշի 31 PP 333 համարանիշի ավտոմեքենան՝ ամբողջովին թալանված վիճակում։ Aravot.am-ի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանին, ով հանգստանալիս է եղել Ջերմուկում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։