Նիագարայի ջրվեժում ջուրը սև գույն է ստացել (տեսանյութ)

11:12 • 02.08.17

Նիագարայի ջրվեժի տարածքում սև գույն ստացած ջուրը վախեցրել է զբոսաշրջիկներին: Հայտնի ջրվեժում ջուրը սև գույն ստանալուց բացի նաև սկսել է գարշահոտություն տարածել, գրում է The Independent-ը:


Շրջակա միջավայրի պահպանության հարցերով պետական վարչությունից հայտնել են, որ Նիագարա գետի գույնի փոփոխությունը կապված է հարևան գործարանում կեղտաջրերի մաքրման համակարգում խափանումների հետ: Ջրում են հայտնվել պինդ մասնիկներ և ֆիլտրող ջրամբարներից ածխածնային նստվածքը:


Ձեռնարկության ներկայացուցիչները խոստացել են վերացնել աղտոտման հետևանքները: