Աբովյան քաղաքի ակումբներից մեկում տղամարդը ապակյա բաժակով հարվածել է մի կնոջ դեմքի

12:00 • 02.08.17

Հուլիսի 28-ին ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել Աբովյանի հիվանդանոցից այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել դեմքի շրջանում վնասվածքներ ստացած մի կին: 

Խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Ինչպես Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կինը հայտնել էր, որ դեմքի վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով, սակայն ոստիկանությունը ստացել է օպերատիվ տվյալներ, որ նշված օրը քաղաքի ակումբներից մեկում իր դեմքին ապակյա բաժակով հարվածել է մի տղամարդ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում է հետաքննություն: