Սիցիլիայում մեկնարկում է Կրակի միջազգային փառատոնը

11:03 • 02.08.17

Սիցիլիայում մեկնարկում է Կրակի թատրոնի միջազգային փառատոնը՝ Teatro del Fuoco-ն, որը հեղինակավոր Forbes հանդեսի վարկածով համարվում է աշխարհի ամենատպավորիչ փառատոներից մեկը, հայտնում է euromag.ru-ն։ 


Այն «ծնվել» է Ստրոմբոլի կղզում և այժմ հայտնի է ամբողջ աշխարհում՝ թատերական ներկայացումներ են անցկացվում նաև Տոկիոյում, Նյու Յորքում, Հռոմում, Լոնդոնում։ Այն հիմնվել է Իտալիայի հոգին և կրքոտ գեղեցկությունը ներկայացնելու համար։


Առաջին ներկայացումը կանցկացվի Պալերմոյում՝  Կաստելո ա Մարե հնագիտական պեղումների գոտում։