ԱՄՆ-ը և Ռուսաստանը շարունակում են լարված հարաբերություններ ունենալ. Թիլերսոն

03:22 • 02.08.17

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատրաստվում է օգոստոսի 5-6-ը հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նրա խոսքով Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունները շարունակում են զգալի լարվածություն ապրել։


Թիլերսոնն ափսոսանք է հայտնել երկկողմանի հարաբերությունների ներկա դրության կապակցությամբ՝ նշելով, որ դրանք վատացել են, ինչի մասին են վկայում ամերիկյան դիվանագետների հանդեպ ՌԴ սահմանափակումները։

Պետքարտուղարը նշել է, որ իրականում ինքն ու Թրամփը գոհ չեն Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծից, որը հաստատվել է Կոնգրեսի կողմից։ Սակայն, ըստ Թիլերսոնի, դա խոսում է այն մասին, որ ամերիկացիները հիասթափված են Մոսկվայից: