Թիլերսոնը խոստովանել է, որ Թրամփն ու ինքը տարբեր կարծիքներ ունեն իրանական միջուկային համաձայնագրի շուրջ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոստովանել է, որ նախագահ Դոնալդ Թրամփն ու ինքը տարբեր կարծիքներ ունեն իրանական միջուկային համաձայնագրի շուրջ: Սակայն, Իրանն իր գործողություններով խախտում է համաձայնագրի էությունը, ասել է Թիլերսոնը, ինչպես հայտնում է The Hill պարբերականը։
ԱՄՆ պետքարտուղարը Թրամփի հետ իր հարաբերություններն անվանել է «դրական»՝ նշելով, որ ինքն անկաշկանդ վերջինիս ներկայացնում է իր բոլոր տեսակետները։
«Ճիշտ է՝ մենք տարաձայնություններ ունենք այնպիսի հարցերում, ինչպիսին է Իրանի ու «վեցյակի» գործողությունների համատեղ ծրագիրը, բայց այնուամենայնիվ, եթե չլինեին այդ տարաձայնությունները, ես համոզված չէի լինի, որ իրոք ծառայում եմ նրան»,- ասել է պետքարտուղարը:










