ՄԱԿ-ը կոչ է արել ազատել վենեսուելացի ընդդիմադիրներին

02:07 • 02.08.17

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը մտահոգված է Վենեսուելայում ընդդիմության առաջնորդներ Լեոպոլդո Լոպեսի և Անտոնիո Լեդեսմայի ձերբակալության շուրջ տեղեկությամբ։


Նա Վենեսուելայի կառավարությանը կոչ է արել ավելի չլարել առանց այդ էլ լարված մթնոլորտն ու անհապաղ ազատել բոլոր նրանց, ովքեր ձերբակալված են խաղաղ հանրահավաքների և իրենց խոսքի ազատության իրավունքի համար:

Գերագույն հանձնակատարը իշխանություններին կոչ է արել հրաժարվել ուժի անհամաչափ կիրառումից, քան որ նմանատիպ գործողությունները ավելի կբարդացնեն ներկայիս անկայուն դրությունը։


Հուսեյնը Լոոպոլդո Լոպեսի ու Անտոնիո Լեդեսմայի ձերբակալությունները բացարձակ անօրինական է ճանաչել։