ԱՄՆ Սենատը հաստատել է Քրիստոֆեր Ռեյին ՀԴԲ նոր ղեկավարի պաշտոնում

05:08 • 02.08.17

ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հաստատել է Քրիստոֆեր Ռեյի թեկնածությունը՝ Հետախուզությունների դաշնային բյուրոյի պաշտոնի համար, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:


Ռեյն այս պաշտոնում կփոխարինի Ջեյմս Քոմիին, որին նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ հեռացրել էին աշխատանքից այս տարվա մայիսին:


Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը ընդգծել է ՀԴԲ ղեկավարի անհապաղ նշանակման անհրաժեշտությունը: 


Հիշեցնենք, որ Քոմիին ազատել էին աշխատանքից՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության շուրջ ծագած սկանդալի ֆոնին: