Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվող 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

11:40 • 03.08.17

 

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 2-ին, ժամը 22.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Վարդան Ա.-ն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երիտասարդը հուլիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը` կալանք:

Վարդան Ա.-ն գտնվում է Թումանյանի բաժնի ՁՊՎ-ում: