Երևանում բախվել են թիվ 58 երթուղին սպասարկող Газель-ը և BMW մակնիշի մեքենան. կան վիրավորներ. Shamshyan.com

12:45 • 03.08.17

 

Այսօր՝ ժամը 10։50-ի սահմաններում, Գայի պողոտայում բախվել են Երևան քաղաքի բնակիչներ՝ 29-ամյա Արման Թորոսյանի վարած BMW մակնիշի 50 AD 501 համարանիշի և 61-ամյա Մանվել Սարգսյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 1671 Տ համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու հետաքննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ Газель-ը սպասարկում է թիվ 58 երթուղին, որի ուղղությունն է Նորքի 8-րդ զանգված-Կիևյան կամուրջ։