Հրապարակվել է կանադական Airbus A320 օդանավի վայրէջքի լուսանկարը, որը հրաշքով է խուսափել «դարի աղետից»

23:39 • 03.08.17

Համացանցում հայտնվել է լուսանկարը, որի վրա երևում է՝ ինչպես է Air Canada ավիաընկերությանը պատկանող  Airbus A320 ինքնաթիռը կատարել իր պատմական վայրէջքը՝ կանխելով «դարի աղետը», գրում է  Associated Press-ը: 

Ինքնաթիռը ընդամենը 18 մետր բարձրության վրա գտնվելիս քիչ է մնացել բախվեր միանգամից 4 այլ օդանավերի հետ Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում: Հայտնի է, որ վայրէջք կատարող ինքնաթիռում կային ուղևորներ: 

Նշվում է, որ եթե դիսպետչերը չհասցներ ժամանակին զգուշացում հղել օդաչուներին՝ միանգամից 4 օդանավեր բախվելով իրար կարող էին պատճառ դառնալ պատմության մեջ ամենախոշոր ավիավթարի:


None